25 03 2020

Պարետատան լրատվական հարթակը միասնական չի աշխատել․ «Մեդիա պաշտպան»

Պարետատան լրատվական հարթակը միասնական չի աշխատել․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան»-ը հայտնում է․ «ՀԿՏԿ ՊՈԱԿ ղեկավար Հովհաննես Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լրագրողների համար տնից դուրս գալիս ձևաթուղթ լրացնելը պարտադիր չէ, եթե բեյջն իրենց մոտ է։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ պարետատան լրատվական հարթակը միասնական այդպես էլ չաշխատեց, և քաղաքացիներն ու լրագրողները պետք է գուշակեն, թե որ տեղեկատվությունը որտեղից պետք է ստանան։ Հովհաննես Մովսիսյանը միջամտել է մի աշխատանքի, որը փաստացի իր գործառույթների մեջ չի մտնում և փորձել է կատարել պարետատան աշխատանքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ