25 03 2020

Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ

Ո՞ր իրավունքները չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը եւ բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում եւ չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետեւյալ հիմնականներին՝

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը,

դատական պաշտպանության իրավունքը եւ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը,

արդար դատաքննության իրավունքը, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը եւ անմեղության կանխավարկածը,

դատապարտվածի բողոքարկման իրավունքը, ներման խնդրանքի իրավունքը,

մարդու արժանապատվությունը եւ կյանքի իրավունքը,

ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը եւ խոշտանգման արգելքը,

օրենքի առջեւ ընդհանուր հավասարությունը,

ամուսնանալու ազատությունը,

երեխայի իրավունքները,

կրթության իրավունքը (բացառությամբ մրցութային հիմունքներով կրթության իրավունքը),

մտքի եւ կրոնի ազատությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ