25 03 2020

Պարետի լրամշակված որոշմամբ վերացվել է փաստաբանական գործունեության սահմանափակումը

Պարետի լրամշակված որոշմամբ վերացվել է փաստաբանական գործունեության սահմանափակումը

Պարետի 24.03.2020թ. սահմանափակվել էին տնտեսական գործունեության բոլոր տեսակները՝ որոշ բացառություններով: Բացառությունների մեջ ներառված չէր փաստաբանական գործունեությունը, տեղեկացնում է Փաստաբանների պալատը:

Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» - Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Նշված որոշման համաձայն, փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ