24 03 2020

Ինձ համար Վիտալի Բալասանյանը Հաղթանակի խորհրդանիշներից մեկն է. Դավիթ Սահակյանց

Ինձ համար Վիտալի Բալասանյանը Հաղթանակի խորհրդանիշներից մեկն է. Դավիթ Սահակյանց

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի խոսքերը վերջինիս մասին. «Ինձ համար Վիտալի Բալասանյանը Հաղթանակի խորհրդանիշներից մեկն է:

Հաղթանակ, որը տրվեց չնայած բոլոր դժվարություններին ու խոչընդոտներին, Հաղթանակ, որը արթնացրեց հպարտության զգացում սեփական ժողովրդի և ազգի հանդեպ։

Եվ երբ ժամանակն էր պաշտպանել այդ հաղթանակը՝ Վիտալի Բալասանյանը և նրա նմանները ինձ համար դարձան նաև այդ Հաղթանակի պաշտպանության խորհրդանիշը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ