Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել նախարարությունում 10 մլն դրամի չարաշահումների վերաբերյալ, ինչի մասին հայտնել էր ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Հակոբ Արշակյանն ասել է, որ դեռ կան անբերախիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող պարանքներ ու ծառայություններ, և այդպես անցնի գնա. «Կամ հետո գան ասեն՝ դե, կարող ենք փոխարինել, մենք չէինք նկատել: Ուզում եմ ասել, որ տարբեր մակարդակներով խոսվել է սրա մասին՝ սկսած ճանապարհաշինությունից, տրանսպորտից: Նույնիսկ վարչապետի կողմից է խոսվել սրա մասին բազմիցս: Մեր քաղաքական թիմը հանդուրժող չի լինելու այսպիսի երեւույթների նկատմամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը