ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություն կատարելու հիմնական նպատակը տեղեկատվության հրապարակման հաշվետվության ներկայացման, տեղեկատվության ծավալի ընդլայնումն էր, որտեղ որ արդեն ՀԿ-ները պետք է հրապարակեին նաև տվյալներ ոչ միայն պետական միջոցներ ստանալու պարագայում, այլ նաև մասնավոր միջոցներ ստանալու պարագայում։ Այս մասին ՀԿ-ների մասին օրենքի մասին փոփոխության երկրոդ ընթերցման եզրափակիչ ելույթում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Քննարկումների ժամանակ լրամշակվել է նախագիծը՝ ելնելով ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի առաջարկից։ ՀԿ-ների գտնվելու վայրը կամ հասցեի վայրը հրապարակվում է, եթե այդպիսի նշագրում կատարել է ՀԿ-ն։ Այսինքն կամավորության հիմունք ենք մենք ներմուծում, ելնելով այս կամ այն ՀԿ-ի յուրահատկությունից»,- ասաց Անանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը