«Փաստինֆո»-ն գրում է. Այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ» խմբի ներկայացուցչի գործողությունների հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
«Նյութեր են նախապատրաստվել ոստիկանությունում, ինչի հիման վրա դատախազությունում հարուցվել է քրեական գործ»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Նրա փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով :
Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը