23 03 2020

Պոլսո Հայոց պատրիարքարանն առցանց պատարագ է անցկացրել

Պոլսո Հայոց պատրիարքարանն առցանց պատարագ է անցկացրել

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում անցկացվող միջոցառումներին է միացել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանը:

Միջոցառումների շրջանակում մարտի 22-ին պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա առցանց պատարագը հեռարձակվել է պատրիարքության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Այս քայլի նպատակն է եղել հավատացյալներին հեռակա կարգով պատարագին մասնակից դարձնելը:

«Ելնելով ստեղծված իրավիճակից` մենք պետք է ինչ-որ բան անեինք, և ընտրեցինք այսօրվա տեխնոլոգիաները, ու սոցիալական մեդիայի միջոցով կապ հաստատեցինք ձեզ հետ: Մեր միջոցառումներին և քարոզներին կարող եք հետևել տնից: Դուք չեք կարող եկեղեցի գալ, և մենք որոշել ենք եկեղեցին բերել ձեր տուն»,- համայնքին ուղղված իր խոսքում ասել է Պոլսո Հայոց պատրիարքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ