Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ հանրապետությունում առկա համաճարակի տարածումը կանխելու նպատակով կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են ախտահանման աշխատանքեր՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից։
Այդ աշխատանքներին ներգրավված են ՀՀ տարածքում գործող բոլոր հրշեջ-փրկարարական խմբերի մարտական հաշվարկները. ախտահանվում են բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը