20 03 2020

«Մնա տանը». Նոր բաժին Gmoji Armenia-ից հեռահար գնումներ անելու համար

«Մնա տանը». Նոր բաժին Gmoji Armenia-ից հեռահար գնումներ անելու համար

Gmoji Armenia թիմը ուրախ է տեղեկացնել, որ հատուկ այս օրերի համար հավելվածում ավելացվել է առաքման «Մնա տանը» բաժինը, որտեղից օգտատերերը կկարողանան իրենց համար հեռահար գնել կամ իրենց հարազատներին ու ընկերներին ուղարկել զանազան ապրանքներ ու ծառայություններ, որոնք կառաքվեն հասցեատիրոջը:   

Բաժնում առկա է 50-ից ավել ապրանք, ներառյալ արագ սնունդը, խաղալիքները, երեխաներին ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար նախատեսված ապրանքները, ծննդյան և այլ առիթների համար նախատեսված յուրահատուկ նվերները, ծաղիկները, քաղցրավենիքը, չենք մոռացել նաև մեր չորքոտանի ընկերների սննդի մասին: 

Գաղափարն ուղղված է հիմնականում տանից աշխատողներին սատարելու համար: Ինչպես նշեց Gmoji Armenia տնօրեն Լևոն Ֆրանգուլյանը ընկերության ամբողջ թիմը աշխատում է տնից, իսկ հայաստանյան շուկայում աշխատակիցների հեռահար խրախուսման հարմար գործիք դեռևս չկա, այդ իսկ պատճառով ընկերությունը որոշել է իր աշխատակիցներին պարբերաբար ուշադրության նշաններ՝ փոքր կոմպլիմենտներ ուղարկել սուրճի, խմորեղենի և այլնի տեսքով: «Մենք կարծում ենք, որ մեր փորձը կարող են կիրառել նաև այլ ընկերությունները»,-նշել է տնօրենը:

Այս գաղափարը կարող է նաև այլ կիրառություններ ունենալ՝օրինակ՝ շատ հարմար է խրախուսել բժիշկներին, կարանտինում գտնվող և ինքնամեկուսացված մեր հարազատներին և բնակչության այլ զանգվածներին:

Այս ծրագրով մենք փորձում ենք նաև սատարել բոլոր այն բիզնեսներին, որոնք տուժում են կորոնավիրուսի հետևանքով անգործության պատճառով: Դրանք են ռեստորանները, խանութները, սրճարանները և այլն:

Մենք փորձելու ենք ավելացնել առաքմամբ նվերների տեսականին, որպեսզի հիմնարկները կարողանան խրախուսել իրենց աշխատակիցներին՝ օգտագործելով նորարար IT գործիքներ:

Պատրաստ ենք աշխատել բոլորի հետ:  Հավելվածը կարող եք բեռնել հետևյալ հղմամբ՝ http://onelink.to/8vesqx, հարցերի կամ մանրամասների համար կարող եք զանգահարել շուրջօրյա զանգերի կենտրոն՝ 012 80 80 80 հեռախոսահամարով կամ այցելեք https://gmoji.am/: Մոտ օրերս էլ հաճելիորեն կզարմացնենք մեր օգտատերերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ