Փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղեւորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։
Քաղաքացիները պետք է.
1. Ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։
2. Անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա եւ հանձնել Covid-19 թեստ։
Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։
Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը եւ թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։
Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը