19 03 2020

Իրանում 85-ամյա մեր հայրենակցի մահ ունենք․ Զարեհ Սինանյան



Տարբեր երկրներից մեր հայրենակիցները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերադառնան Հայաստան։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Փորձում ենք բոլորին սպառիչ պատասխաններ տալ, լուծումներ գտնել։ Շատ դիմորդներ նաև ՌԴ-ից, որովհետև մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային տարբերակով մուտք գործել Հայաստան»,- ասաց Սինանյանը։

Նա նշեց, որ Եվրոպայի մյուս երկրներում ապրող հայերի վարակվածության մասին տեղեկություն չունեն. «Իրանում մեր հայրենակիցներն ապրում են արտակարգ իրավիճակում, մինչև այս պահը մենք ունենք մեկ մահ, որը կապված է հիվանդության հետ, նա 85 տարեկան կին էր, որը ուներ նաև առողջական այլ խնդիրներ։ Հոլանդիայում իրավիճակը բավարար է։ Իտալիայում վարակվածների մասին որևէ տեղեկություն չունենք»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ