18 03 2020

Մինչ օրս 65 ուղևոր հոսպիտալացվել է հենց օդանավակայանի սահմանային անցակետից

Մինչ օրս 65 ուղևոր հոսպիտալացվել է հենց օդանավակայանի սահմանային անցակետից

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ասուլիսի ընթացքում նշեց , որ ՀՀ սահմանային հսկիչ կետերից կորոնավիրուսի կասկածով մեկուսացվել է Հայաստան ժամանած մոտ 100 անձ:

«Հունվարի 24-ից սկսած մեր սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի: Անձնակազմի թվաքանակի ավելացում է եղել մոտ երկու անգամ, տեխնիկական հագեցվածության, մեր աշխատակիցների անհատական պաշտպանիչ միջոցների և այլ համալրումներ: Հսկիչ կետերից անմիջական հոսպիտալացում է տեղի ունեցել 65 անձի համար, իսկ մեկուսացվածների թիվը հասնում է 100-ի»,- ասաց Ավագյանը:

Հակոբ Ավագյանը նշեց, որ մեկուսացված քաղաքացիների մեջ են նաև Իտալիայից չարթերային չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ