17 03 2020

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ռեկտոր ընտրվեր, տեղի չի ունենա

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ռեկտոր ընտրվեր, տեղի չի ունենա

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից։

Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21):

Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ