Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուր կարող եք գնալ, ուր՝ ոչ։
Շարունակելով արտակարգ դրությանը վերաբերող անդրադարձը` առանձնացնում եմ ազատ տեղաշարժին վերաբերող հիմնական հարցադրումները:
✅Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ԲՈԼՈՐ անցակետերով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների, նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների, ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք անձանց մուտքը ՀՀ տարածք: Այսինքն, եթե դուք ՀՀ քաղաքացի եք կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ կամ օրինական հիմքերով Հայաստանում բնակվելու իրավունք ունեք, Ձեզ չի կարող արգելվել Հայաստան մուտք գործել:
Սակայն մուտք գործելուց հետո դուք անհապաղ պետք է անցնեք հատուկ զննություն, իսկ ախտանիշների առկայության դեպքում կարող եք հոսպիտալացման, ինքնամեկուսացման կամ այլ սահմանափակող միջոցառումների ենթարկվել:
✅Ցամաքային սահմանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է: Սա վերաբերում է միայն ցամաքային սահմանին, ինչը նշանակում է, որ օդային սահմանով ,այսինք օրինակ Զվարթնոց օդանավակայանից, դուք կարող եք երկիրը լքել:
✅Պարետի` Տիգրան Ավինյանի ցուցումով, համապատասխան համայնքի կամ համայնքների վարչական սահմաններում կարող են կիրառվել սահմանափակումներ, որոնք կարող են արտահայտվել
համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմով
Անձանց մեկուսացմամբ կամ ինքնամեկուսացմամբ`
իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում և նրանց նկատմամբ հսկողության իրականացում:
Տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
Այս կապակցությամբ կարևոր է իմանալ`
✅Այս սահմանափակումները դեռևս չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքին կամ բոլոր համայնքների միջև հաղորդակցությանը:
✅այսինքն պետք է լինի պարետի Հատուկ ցուցում որոշակի համայնքների դեպքում հատուկ ռեժիմ կիրառվելու մասին: Այս պահի դրությամբ նման ռեժիմի որոշակի դրսևորումներ կիրառվում են Էջմիածին քաղաքի պարագայում: Այլ վայրերում տեղաշարժի սահմանափակումներ դեռ չկան։
✅Կարևոր է իմանալ Երևանը մեկ համայնք է, որը բաղկացած է վարչական շրջաններից:
✅Սահմանափակումը չի վերաբերվում միայն վիրուսակիր անձանց կամ նրանց կոնտակտավորներին: Այսինք, եթե որևէ համայնքի պարագայում որոշում կայացվի, որ պետք է լինի տրասնպորտային միջոցների զննում, դա պետք է կիրառվի բոլորի նկատմամբ:
✅Ամեն պարագայում յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի լինի հստակ ցուցումով, հստակորեն նշվի համայնքների միջև ազատ տեղաշարժի նորմավորմումը (քանի ժամով և այլն):
Այսինքն` բոլորս մանրամասն տեղեկացված ենք լինելու բոլոր սահմանափակումների վերաբերյալ: Սպասենք կոնկրետ ցուցումների»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը