16 03 2020

Որոշել եմ իմ աշխատավարձն ու պարգևավճարները տրամադրել բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան

Որոշել եմ իմ աշխատավարձն ու պարգևավճարները տրամադրել բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան

ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր աշխատավարձը տրամադրում է բուժաշխատողներին:

Մասնավորապես գրված է.

«Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։ Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ