15 03 2020

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` Արիանե Կաոլին, ավտովթարի է ենթարկվել: Կաոլիի վիճակը  կայուն ծանր է։

Կաոլին ինք է եղել մեքենայի ղեկին։

Դեպքը տեղի է ունեցել Երևանում մարտի 14-ի ուշ երեկոյան՝ Երևանում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արիաննե Կ.) բախվել է կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, նա հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ