ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ Հերացի փողոցում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 20 տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
ՆԳՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հերացի փողոցում տեղի է ունեցել խոշոր վթար:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ ցորենով բեռնված բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը