12 03 2020

Սահմանափակեք այցերը զորամասեր, հոսպիտալներ․ ՊՆ հորդորը

Սահմանափակեք այցերը զորամասեր, հոսպիտալներ․ ՊՆ հորդորը

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռեւս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ի լրատվությունից։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի եւ հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռեւս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները: Հաշվի առնելով վերոնշյալը եւ նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական եւ ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ), խիստ անհրաժեշտության դեպքում վերոնշյալ հաստատություններ այցելելիս պարտադիր կրել պաշտպանիչ դիմակներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ