09 03 2020

Գայի պողոտայում մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Գայի պողոտայում մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաև Գայի պողոտա-Թոթոթվենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

ՃՈ-ից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Միաժամանակ՝ Թոթովենցի փողոցի երթևեկելի 1-ին գոտիով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ