04 03 2020

Ադրբեջանից 20 փախստական ընտանիքի բնակարանների գնման վկայականներ են հանձնել

Ադրբեջանից 20 փախստական ընտանիքի բնակարանների գնման վկայականներ են հանձնել

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին վկայականներ հանձնեց Ադրբեջանից 20 փախստական ընտանիքի, որոնք առանց տանիքի են մնացել 30 տարի:

Նա հիշեցրեց, որ կառավարությունն անցած տարի մոտ 1,5 մլրդ դրամ է տրամադրել 112 ընտանիքի վկայականներ հանձնելու համար, որոնք 1988-1992 թվականներին արտաքսվել են Ադրբեջանից եւ մնացել առանց տանիքի:

Նախարարը նշեց, որ 2020 թվականին կտրամադրի 1,2 մլրդ դրամ եւս 185 ընտանիքի: «Վկայականները տրամադրվում են մեկ տարի ժամկետով: Ձեռնարկված քայլերը թույլ են տալիս մինչեւ հաջորդ տարվա վերջ լուծել Երեւանում բնակվող բոլոր փախստականների խնդիրը»,- ընդգծեց Պապիկյանը:

ՏԿԵ նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հավելեց, որ նոր կարգի համաձայն շահառուները կարող են տրամադրված գումարն օգտագործել որպես հիպոթեքի կանխավճար:

Նա պարզաբանեց, որ 1 սենյակի համար նախատեսված է 12 մլն դրամ, 2 սենյակի համար՝ 14,6 մլն եւ 3 սենյակի համար՝ 17, 3 մլն դրամ:

«Գումարը հաշվարկված է Ավան վարչական շրջանի միջին գներով: Այն բավարար է առաջնահերթ բնակարանային խնդիրները լուծելու համար»,- ասաց Ղազարյանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ