04 03 2020

ՀՀ և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտով

ՀՀ և Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել ID քարտով

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,  ներկայացնելով Վրաստան կատարած իր այցի մանրամասները, նշեց, որ  Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիների տեղաշարժը երկկողմ ուղղություններով դյուրացվում է, նրանք կարող են սահմանը հատել  ID քարտերով:

«Հայաստանը և Վրաստանը ստորագրեցին հուշագիր, ըստ որի, քաղաքացիները սահմանը ID քարտով հատելու հնարավորություն կունենան: Մենք պայմանավորվեցինք, որ հիմա կանցնենք այդ պայմանավորվածության իրականացմանը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին մտադրությունների հուշագիր: Դա ենթադրում է, որ երկու երկրների քաղաքացիները կարող են ID քարտերով ազատ ելք ու մուտք ունենալ:

Պատասխանելով հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների և երկրների արտաքին քաղաքական վեկտորների տարբերության հարցին` վարչապետը նշեց. «Հայ և վրացի ժողովուրդները տարածաշրջանում ապրել են հազարամյակներով և չունեն թշնամանքի պատմություն: Ռազմավարական համագործակցությունը կառուցելիս պետք է նկատի ունենանք ոչ թե առաջիկա 1 կամ 5 տարին, այլև առաջիկա 50 տարին, 500 տարին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ