«Ուզում եմ նշել, որ դիմակների արտահանումը տեղի է ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից: Խոշոր դեղատնային ցանցերը կամ ներկրողները չեն արտահանել դիմակ: Որևէ խոշոր ներմուծողի մոտ որևէ դիմակի գին չի բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ գոյություն չունի, բայց գին չի բարձրացվել: Այն տեղեկատվությունը, որ ստեղծվում է, թե կա արհեստական դիֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում: Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, սակայն հիմնական ծավալ ապահովող ընկերությունները գնային փոփոխություն այս պահին չեն իրականացրել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ աշխատանքներ են կատարվում դրսի գործընկերների միջոցով դրսի արտադրողներին կապելու Հայաստանի ներմուծողների հետ, որ կարողանան նոր խմբաքանակներ բերել ՀՀ:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը