Երևանում շուտով կգործարկվեն նոր փոշեկուլ մեքենաներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Այս փոշեկուլ մեքենաները շատ շուտով կսկսեն մաքրել Երեւանի պողոտաներն ու հիմնական փողոցները՝ օգնության հասնելով համայնքային հիմնարկի սանմաքրման մեր աշխատակիցներին։ Սա, իհարկե, դեռ սկիզբն է. այս մեքենաներից դեռ շատ կունենանք։ ԵԱՍՄ-ի պարկը շարունակում է համալրվել»,-նշել է Երեւանի քաղաքապետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը