27 02 2020

2019-ին կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության իրավախախտման մոտ 2 միլիոն դեպք. ՃՈ պետ



«2019 թվականի ընթացքում կայացվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի իրավախախտման 1 միլիոն 959 հազար 170 որոշում: Տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով նախազգուշացվել է 298 հազար 645 անձ, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու գործով կայացվել է 4803 որոշում, պահպանվող տարածք է տեղափոխվել 14 հազար 807 տրանսպորտային միջոց, որից 9405-ը՝ Երևան քաղաքում»,- «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ