ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրում է․
«Դե ինչ, հունվարի մեկից ՀՀ սկսում է կիրառվել, այսպես կոչված, «տուգնաքների բալային համակարգը», որը նախատեսվում է կիրառել անբարեխիղճ վարորդների հանդեպ։
Ես սկզբունքորեն դեմ եմ եղել այս օրենքին, քանի որ համարում եմ, որ մինչև քաղաքացուն տուգանելը, պետությունը պարտավոր է ապահովել նվազագույնը ճանապարհային ենթակառուցվածքների նորմալ և բնականոն աշխատանք: Ես նաև համարում եմ, որ բալային համակարգը չի դադարեցնի ճանապարհային խուժանությունը և տուժողը լինելու է հասարակ ժողովուրդը: Համոզված եմ, որ բալային համակարգը ոչ մի հարց չի լուծի ՀՀ-ում ճանապարհատրասպորտային «բեսպրեդելը» վերացնելու համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը