Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում գրել է․
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին, ով դարձավ ատելության, ռասիզմի և հակահայկական քաղաքականության անմեղ զոհ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Մարգարյան ընտանիքի բոլոր անդամներին և ընկերներին:
Գուրգեն Մարգարյանի սպանությունը և դատապարտված մարդասպանի հետագա ներումն ու փառաբանումն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է: Մենք պարտավոր ենք կանխել նմանատիպ՝ ինքնության վրա հիմնված հանցագործությունների հետագա դեպքերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը