Կորոնավիրուսի պատճառով մահացության դեպքերը հասել են 1873-ի։ Այս մասին գրված է վիրուսի վերաբերյալ պաշտոնական կայքում։
Փետրվարի 18-ի դրությամբ, վարակվածների թիվը 73․335 է, բուժվածների թիվը՝ 12․877:Վիրուսը տարածված է 29 երկրում․ վարակվածների ամենամեծ թիվը՝ Չինաստանից հետո, Սինգապուրում է՝ 77 մարդ, նրան հաջորդում են Ճապոնիան, Հոնգ Կոնգը, Թաիլանդը, Հարավային Կորեան, Մալայզիան, Թայվանը, Գերմանիան, Վիետնամը, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան։ Մյուս երկրներում 10 անձից պակաս են վարակակիրները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը