13 02 2020

Գործադիրը զինծառայությունից ազատեց աթլետիկայի հավաքականի անդամին

Գործադիրը զինծառայությունից ազատեց աթլետիկայի հավաքականի անդամին

Կառավարության նիստում որոշվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 27-ամյա Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին կառավարությունը 2018-ի դեկտեմբերի 6-ի որոշմամբ տարկետում է տվել մինչև 2019 թվականի ձմեռային  զորակոչը։ Քանի որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին 26 տարին լրացել է 2019-ի հոկտեմբերի 20-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։

Նշենք, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանը հանդես է գալիս աթլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: Նա նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ