«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սև տոպրակով փակում է Երևանի արագափաչերը՝ հայտարարելով, որ 2 օրվա ընթացքում փակելու են հանրապետության բոլոր արագաչափերը։
«Սոված երկրում ունենք արագաչափեր, որոնք կեղեքում են մեր վարորդների գրպանները, նրանք հացի գումարը տանում են և չգիտեն, թե ուր։ Մենք 2 օրվա ընթացքում փակելու ենք հանրապետության բոլոր արագաչափերը»,-նշեց նա։
Ավելի ուշ նա հայտնել է․ «Իմ սրտի արագաչափը հետաքրքրություն առաջացրեց ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում, հրավիրվել եմ ոստիկանություն` զրույցի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը