Տեղացած առատ ձյունը, ինչպես նաև Սյունիքի ավտոճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների վատ աշխատանքը խնդիրներ են առաջացրել մարզի ճանապարհներին, գրում է Shamshyan.com–ը:
Ըստ կայքի՝ արդեն մի քանի օր է, մեծ թվով վարորդներ, այդ թվում՝ բեռնատարների, ահազանգում են, որ գիշերում են բաց երկնքի տակ:
«Չգիտենք, ում դիմենք, որ գոնե մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերեն քաղաքացիներիս նկատմամբ: Ո՞վ է տեսել 21-րդ դարում ճանապարհներին տիրի այսպիսի քաոս: Կիլոմետրանոց հատվածում ոչ մի ճանապարհի մշակման աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհային ոստիկաններն ու փրկարարներն են մեկումեջ կանգնում, գոնե մեր հալուքեֆից հետաքրքրվում են, իսկ պատկան մարմիններից ոչ մի արձագանք»,– shamshyan.com–ի հետ զրույցում ասել է վարորդներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը