08 02 2020

Մասսայական բախումներ Ղազախստանում․ 8 մարդ է զոհվել



Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարություն է արել՝ կապված Ժամբիլսկի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, հաղորդում է Tengrinews.kz-ը:

«Այս գիշեր Ժամբիլսկի շրջանի Կորդայսկի բնակավայրում բախումներ եւ խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների միջեւ: Այդ իրավիճակից փորձել են օգտվել սադրիչները: Ցավոք, կան զոհեր եւ վիրավորներ: Խորին ցավակցություն եմ հայտնում զոհված քաղաքացիների հարազատներին եւ մտերիմներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Այժմ իրավիճակը վերահսկում են ոստիկանությունը եւ Ազգային գվարդիան: Տոկաեւը իրավապահներին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ միջադեպի հետեւանքները վերացնելու համար:

Ավելի վաղ երկրի ՆԳ նախարար Եռլան Տուրգումբաեւը հայտնել է, որ Մասանչի գյուղի մոտակայքում մոտ 70 ագրեսիվ տրամադրված բնակիչներ են հավաքվել, որոնց միջեւ խմբակային ծեծկռտուք է սկսվել:

Նրա խոսքով՝ սադրիչներն այդ ամենը նկարահանել են եւ մեսենջերների ու սոցցանցերի միջոցով քաղաքացիներին հակաօրինական գործողությունների կոչեր արել:

«Զանգվածային անկարգությունների ընթացքում մի քանի տասնյակ մարդ հրազենային վիրավորում եւ մարմնական վնասվածքներ է ստացել: Ցավոք, 8 մարդ է զոհվել»,- հայտնել է նախարարը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ