ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հայտնել է․
«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտապես տեղեկատվություն է ստանում Չինաստանից ՌԴ Տյումենի մարզ տարհանված ՀՀ քաղաքացի Լ․Բաղդասարյանի վերաբերյալ։ Մշտական կապ է պահպանվում ՌԴ համապատասխան մարմինների, մարզային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Սահմանված կարանտինային ժամկետի ավարտից հետո՝ դեսպանությունն, ըստ անհրաժեշտության և պահանջի, կապահովի քաղաքացու վերադարձը Հայաստան»։
Չինաստանից ՌԴ ՀՀ քաղաքացի էր տարհանվել՝ երկրում տարածում գտած կորոնավիրուսի պատճառով
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը