Չինաստանից տարհանվելու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացու տարհանումն իրականացվելու է ՌԴ աջակցությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ Ռուսաստանը տարհանելու է 147 մարդու, այդ թվում 10-ը Բելառուսի, 3-ը Ղազախստանի, 1-ը Հայաստանի, ևս մեկն Ուկրանիայի քաղաքացիներ են:
«Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ՀՀ ԱԳՆ Հյուսիսարևելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից, առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի:
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը շարունակում է աճել և հասնում է 500-ի: Երկրում հաստատված է վարակի 24 հազար 324 դեպք: Մահվան 65 նոր դեպքեր են գրանցվել վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը