04 02 2020

ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Փետրվարի 4-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Հյուրերին ընդունել է ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Կոպիրկինը զեկուցում է ներկայացրել ՌԴ արտաքին քաղաքականության և ՀԱՊԿ-ի վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ