04 02 2020

Մարտի 1-ի գործողությունները թալան են եղել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում



Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից մի քանիսը դատի են տվել «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ ղեկավար Սաթիկ Խլղաթյանին։ Վերջիններս փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ միասին մամուլի ասուլիսում մանրամասներ հայտնեցին, թե որ խոսքերի համար են դատի տվել։ Փաստաբանը բերեց մարտիմեկյան դատական գործերից դրույթներ այդ ժամանակ իրականացված թալանի մասին։ Ալեքսանդր Կոչուբաևն ընթերցեց Ալեքսանդր Արզումանյանի և Սուրեն Սիրունյանի հեռախոսազրույցից հատված, որտեղ խոսում էին Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետը թալանելու և սնվելու մասին և նշեց, որ թալանի վերաբերյալ դատական ակտերն ուժի մեջ են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ