«2019թ. հունվարից դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 30․000 դրամ պարգևավճարն ավելացվի, սակայն այն չի ավելացվել, փոխարենը՝ 2008թ. «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ է տրամադրվել։ Զոհված զինծառայողների համար գումար չունեին, իսկ «Մարտի 1»-ի դեպքերի համար գումար ունեին։ Եթե նրանք, այսօր 30 մլն վերցնելով, մտել են դատարան և իրենց նպատակն է ՀՀ երկրորդ նախագահին դատապարտելը, ապա ես խորհուրդ կտամ՝ ձեռքերը սևազգեստ մայրերից հեռու տանել, մենք պատշաճ վերաբերմունք ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեր տղաներին զոհասեղանին դնելով՝ կառավարության կողմից հարգանքի արժանանանք»,- փետրվարի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյուում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը