Shamshyan.com-ը գրում է․ «Ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Թե ինչքան գումար են հափշտակել՝ այս պահին ճշտվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը