31 01 2020

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշում կայացվեց հունվարի 31-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը սկզբում առաջարկեց մրցույթն անցկացնել մարտի 27-ին:

«Կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դրանից առաջ պետք է հայտարարություն տրվի, ես ուզում եմ 5 օր նախատեսենք դրա համար, որ այդ հայտարարությունը պատրաստվի:  Բացի այդ, տրամաբանությունն այն է, որ մարտի 16-ին անցկացնենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն, ևս 10 օր հետո հայտարարենք ԵՊՀ ռեկտորի ընտրությունները»,- ասաց նա:

Քանի որ մարտի 27-ն ուրբաթ է, որոշվեց, որ նպատակահարմար է մրցույթն անցկացնել երկուշաբթի՝ մարտի 23-ին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ