29 01 2020

Ինչո՞վ կզբաղվի Տիգրան Սարգսյանը

Ինչո՞վ կզբաղվի Տիգրան Սարգսյանը

Հունվարի 29-ին ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին ղեկավար Տիգրան Սարգսյանը տոնում է ծննդյան 60-մյակը։

Տիգրան Սարգսյանը 1998-2008 թվականներին զբաղեցրել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը։ 2008-2014 թվականներին եղել է ՀՀ վարչապետը։ Դրանից հետո նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, որը նրա ամենակարճ պաշտոնավարումն էր․ տևեց երկու տարուց պակաս։ Պատճառը ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում նշանակվելն էր, ինչը տեղի ունեցավ 2016 թվականին։ 2020 թվականի հունվարի 1-ին պաշտոնը ռոտացիոն կարգով փոխանցվեց Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչին։

Թե ինչով կզբաղվի Տիգրան Սարգսյանն ապագայում, հայտնի չէ։ Գուցե վերադառնա ՀՀ բանկային համակարգ, որի հիմնադիրներից է և որը համարվում է ամենից կայացած ինստիտուտներից մեկը։ Նշենք նաև, որ նա եղել է բանկերի միության հիմնադիրը և գիտությունների թեկնածու է 1987 թվականից: Իհարկե, չի բացառվում նաև, որ Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ստանա ԵՏՄ-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ