27 01 2020

Ավիավթար՝ Աֆղանստանում․ ինքնաթիռում 83 մարդ է եղել

Ավիավթար՝ Աֆղանստանում․ ինքնաթիռում 83 մարդ է եղել

Աֆղանստանի Ղազնի նահանգում Ariana Afghan Airlines ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հաղորդում է 1tvnews.af կայքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում 83 մարդ է եղել:

Նշվում է, որ ավիավթարի տեղանքը գտնվում է «Թալիբան» կազմակերպության հսկողության ներքո, որը հայտնել է, որ իր հարվածներից է ինքնաթիռը կործանվել, իսկ ԱՄՆ-ն, որը հայտնել է, որ ինքնաթիռն ամերիկյան է եղել, հերքում է դա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ