«Քննարկվում է ոստիկանությունում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը, և արդեն կա հայեցակարգ, ռազմավարություն։ Կարծում եմ՝ տեսանելի կլինեն այդ փոփոխությունները։ Եվ առաջանահերթությունը տրվելու է ուսման որակին, ոստիկանության իմիջին, ոստիկանի նոր կերպարի ձևավորումն է, որն արդեն ակտուալ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ լինելու է կրթված, իր իրավունքներն ու պարտականությունները լավ իմացող ոստիկանություն։
Հարցին, թե այդ կրթված ոստիկանն այլևս ֆեյսբուքում չի՞ սպառնալու, Արման Սարգսյանը պատասխանեց․ «Վերջերս եղավ միջադեպ, ես արագ արձագանքեցի, կարգապահական տույժ տվեցինք, և Հատուկ քննչական ծառայություն են ուղարկվել նյութերը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը