«Երեկ Հնարային հեռուստատեսությամբ ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից, որտեղ հարցազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից։ Ծննդկանը Ոսկեպարից եկել է Աչաջրի ծննդատուն, որը ըստ չափանիշների գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն հմապատասխանում առկա չափանիշներին: Ուրեմն Ոսկեպարը նոյեմբերյանից գտնվում է 19 կմ հեռավորության վրա և Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են առողջապահության նախարարությունից, շատ լավ վիճակում է, տեխնիկապես հագեցված: Աչաջուր գյուղը գտնվում է Ոսկեպարից 25,7 կմ հեռավորության վրա է: Այսինքն Նոյեմբերյանը և նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջրից: Էլ չեմ ասում, որ Աչաջուրը Իջևանից հեռու է 34,3 կմ:
Հիմա հարց. Ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել: Սա ինչի՞ համար եմ ասում։ Սա ասում եմ՝ ցույց տալու համար, որ երբեմն հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում։ Եթե Ոսկեպարից կարող է ճանապարհն ավելի երկար ճանապարհ գնալ, այն էլ հիմա, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում, ցույց է տալիս փաստը, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը