23 01 2020

Ուզում եք՝ ուզեք, չեք ուզում․․․ Ուզեք․ Վարչապետը վերջնագիր ներկայացրեց



«Պայմանավորվում ենք, որ մինչեւ հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետներն ու Երևանում հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը: Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին, և որևէ ցույց չի լինելու: Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր հայրենակիցների համար ընդունելի է, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ պայմանն էսօրվանից է գործում: Թող այսօրվանից ընդունելի չլինի»,- կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ