20 01 2020

7 օրում 129 արտակարգ դեպք է գրանցվել

7 օրում 129 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում հունվարի 13-ից  19-ը գրանցվել է 264 դեպք, որից  129-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 114 կենցաղային կանչ, 59 հրդեհի ահազանգ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 1, տուժել` 14 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 9 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 18 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ