20 01 2020

Չինացի զբոսաշրջիկները հիմնականում կենսաթոշակի տարիքի անձինք են․ Լուսինե Վարդանյան



«Չինաստանից Հայաստան եկող զբոսաշրջիկները հիմնականում կենսաթոշակի տարիքի անձինք են: Նրանք նախընտրում են զբոսաշրջության դասական տարբերակը, այն է՝ այցելություններ պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ, թանգարաններ: Հաճույքով համտեսում են հայկական խոհանոցի բազմազան ճաշատեսակները, վայելում են գինին, կոնյակը, հնարավորինս շատ լուսանկարում են ու լուսանկարվում: »,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լուսինե Վարդանյանը:

Նա նշեց, որ չինացի զբոսաշրջիկների հետ որպես անմիջական աշխատող զբոսավար կարող է փաստել, որ նրանք վերադառնում են Հայաստանից տպավորված։

«Ընտրում են Հայաստանը, որովհետև նոր ուղղություններ են փնտրում, որոնք առանձնանում են պատմամշակութային վայրերով, գեղեցիկ տեսարաններով ու համեղ խոհանոցով»,- ասաց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ