19 01 2020

Պատրաստ չէի նման բան տեսնել․ Արա Բաբլոյանը՝ Կուտոյանի մահվան մասին



Գեորգի Կուտոյանի հայրն էր իմ ընկերը և գործընկերը, իսկ իր հետ շփվում էինք, քանի որ նույն Կառավարության, նույն աշխատանքային գործունեության մեջ էինք։ Ես նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։

«Միայն մեկ բան կարող եմ ասել․ մարդիկ երբ որ դժվարության մեջ են լինում, հավանական է, պետք է նրանց հոգեբանորեն օգնություն տալ, չգիտեմ՝ ինչի հետ կարող եմ կապել այս ամենը, բայց ամեն դեպքում սպասենք կտեսնենք»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ