16 01 2020

Իշխանությունները հարցի լուծում են տալիս, երբ բողոքի ակցիա է անցկացվում. Գևորգ Հովհաննիսյան



Այսօրվա իշխանություններն ավելի բիրտ ու անգրագետ են իրականացնում նախորդների կողմից որդեգրած մոտեցումները: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հունվարի մեկից գործող նոր բալային համակարգի վերաբերյալ իշխանությունների մոտեցումներին. «Այս բալային համակարգը վաղուց է մշակված եղել, սակայն կարծում եմ, որ նախորդ իշխանությունները  հավանաբար ավելի բարեգութ կգտնվեին և բալային համակարգին տրամադրվող միավորները շատ ավելի բարձր կլինեին՝ գոնե ռիսկային գոտում գտնվող  տրանսպորտային միջոցների վարորդների համար, օրինակ՝ տաքսի, կամ առաքման ծառայություններ իրականացնող վարորդների համար»:

Գևորգ Հովհաննիսյանի խոսքով՝ ինչպես շատ այլ դեպքերում, այս պարագայում ևս կարծում է, որ հարցը կլուծվի բողոքի ակցիաների միջոցով. «Մեր կողմից բազմաթիվ գրություններ են գնացել պետական մարմիններ և տենդենցի ուժով՝ ներկայիս իշխանությունները հարցի լուծում են տալիս ճիշտ այն ժամանակ, երբ բողոքի ակցիա է անցկացվում: Նախքան այդ, քաղաքակիրթ ձևով վարաչեպտի կողմից առաջարկած  մոտեցումը այս կամ այն հարցի լուծման վերաբերյալ, անտեսվում է պետական կառավարման մարմինների կողմից: Մասնավորապես ՊԵԿ  բազմաթիվ գրություններ են ուղարկվել, հարցը լուծում չի ստացել, մինչև այն չի հասնում դատարան, կամ մինչև բողոքի ակցիան չի հասնում ՊԵԿ-ի դիմաց»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ