16 01 2020

«Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների էջերը կոտրելու հարցով ՄԻՊ-ը գրություն է ուղարկել դատախազություն

«Antifake.am» և «Politik.am» կայքերի խմբագիրների էջերը կոտրելու հարցով ՄԻՊ-ը գրություն է ուղարկել դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել են ֆեյսբուքյան էջերը կոտրելու վերաբերյալ «Antifake.am»-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի և «Politik.am»-ի խմբագիր Բորիս Մուրազիի գրառումները, այդ թվում՝ մտահոգությունները։

Ուսումնասիրության արդյունքներով պայմանավորված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություն է հասցեագրվել Գլխավոր դատախազություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ