15 01 2020

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն․ վարչապետ

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն․ վարչապետ

Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն:

Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ առանց պահանջի տալիս են ՀԴՄ կտրոն»,-նշել է վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ